Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/156

Այս էջը հաստատված է



10 Բայց չէ, հոգիս, կացի՛ր, կացի՛ր,
Այնտեղ գուցե կորչես անհետ,
Շատ են գործերն խառնուփնթոր.
[Կամ] թե հանկարծ [չար մենտոր]
Քեզ էլ կուտեն չար մենտոր,
Ինչպես վեհի կոնդակները,
Կամ թոզի մեջ կըխեղդվես,
Կամ թե խարփուխ կընկնես ցրտում…
Ինչպես մեր խեղճ Կարապետը,
Արի կողքիս ակոշկից թռիր,
20 Այնտեղ ապակի չի լինում [երբեք],
Բայց, չէ, չըլնի [թե] ոտդ կոտրես,
Հետո մենակ ինչ անեմ ես -
Թևդ ծալիր առժամանակ,
Արի մտիր թղթերիս տակ -
Իսկ եթե կուզես,
Սեկրետարին տես,
Խոստացիր դու էլ
Հրաման գրել…
Դարձիր գրագիր,
30 Որ կարողանանք միասին լինել -
Իսկ թե կուզես -
Մի բան տուր մեզ,
Տերտեր շինենք <…>