Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/158

Այս էջը հաստատված է



Ղրկեք նրան ծննդավայր…»
Բայց հրամանը դեռ չըգրած,
Գործակալի փեշը փռփռաց,
Եկավ կարդաց թղթերը,
[Եվ հենց իսկույն ևեթ] պատասխանեց…
- «…Շատ գուն գործեալ և ոչ գտաք
60 Զհամարեցին քաչալ Ավաք,
Զորմէ յայտնեմք խոնարհաբար,
Ոչ ճանաչեմք զայդպէս օտար…»
Եվ դեռ ասում են, թե մեր Ատյանում
Արագ չեն ազգի գործերը գնում…
Այս էլ ապա գրիր շուտով -
«…Հրամայել ձեզ յոյժ փութով
'Ի կատարումն հրամանի սորին
7 անցեալ ամսին

Ստանալ զգինս շարականի
70 Յայրւոյ մեռեալ տէր Անբանի…»


______

Ահա սակայն մի այլ խնդիր,
Ես կըկարդամ, դու ականջ դիր.
Արդարադատ և սուրբ ատյան
Պատիվ ունեմ… տերտերն իմ տան,
Որ մենակ ծեր հորս է թաղել,
Ուզում է շատ օգուտ քաղել.
Հիսուն ռուբլին չի ընդունում
Եվ աղմուկ է գլխիս հանում,