Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/16

Այս էջը հաստատված է

Իսկ երբ հնչեց «տարան-հա՜»-ն,
Նըրան փեսի տուն տարան։
Պսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։

VI

   Թե գըրբացի չար ջանքով,
90 Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին,
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն․
Փախավ, եկավ ետ հոր տուն։
Եկավ լացեց նա վըշտոտ․
100 ― Ես չեմ գընալ նրա մոտ․
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին․․․

VII

   Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ․
― Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,
Ետ չընայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս․․․
Լալով, ծածկած իր դեմքը,
110 Թողեց Մարոն հոր շեմքը։

VIII

   Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,

12