Ոչ մանրիկ որբեր՝ արցունքն աչքերին,
Մեզ համար միայն կա օրենք]:
Ո՜հ, ինչ տանջանքով ներս մտա, ընկեր,
ճշմարիտ ամոթ, այս ո՞ւր եմ ընկել,
Դուրսը կանգնած տեր հայրերը
Անտեղի ծիծաղեցին ինձ <…>
Նայիր, [նայիր] գլխի սև խոպոպին -
Դա նման է միայն հոպոպին.
Իսկ մեկն եկավ - թե իմ ծուխ դարձիր,
Հազիվ մտա նախատինքով,
Ծառան եկավ - շնորհավոր նոր տարի,
Ութ ամիս է անցել -
Թե չեք հասկանում - մի բան բաշխեցեք -
Բայց դու ինձ այն ասա -
Ո՞ւր այստեղ եկար, անհանգիստ Մուսա.
Հիմա ինչ անեմ քեզ - երբ տերտերները գան
Երբ սեկրետարը տեսնի -
Որտե՞ղ պահեմ քեզ <…>