Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/161

Այս էջը հաստատված է



<3>

Բայց դու ինչու հանկարծ այդպես
Գունատվեցիր… վեր թռար -
Ո՞վ գիտի, դու հենց իմացար
Երկրաշարժի <…>

- Հանգիստ կացիր - տիրացուն է,
Քննություն է տալիս ներսը -
Շարական է ասում նոտով -
Բայց որովհետև տգետ էր,
Երկու շաբաթ ժամանակ տվին,
10 Որ պատրաստվի մի անտաշի մոտ,
Որ սովորի կրոն ու գիտություններ.

Մի՞թե սրանից դժվար <…>
Դու չես ճանաչում այն վարդապետին,
Որ մի բարձր դպրոց են կանչում,
Որ լինի աստվածաբան.
Ասում է՝ ես չըգիտեմ աստվածա<բանություն>.
Երեք ամիս ժամանակ են տալիս -
Որ դառնա աստվածաբան ևն, և այլն -
- է՛հ, հեր օխնած, մի զարմանար,
20 Վեց օրը տերտեր դառնալու համար
Դու փոքր միջոց մի համարիր։
Վեց օրում աստված աշխարհք ստեղծեց -
[Ինչ կա. մի քանի <…>]
Յոթներորդն էլ ավել եղավ-