Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/167

Այս էջը հաստատված է

ՄԱՐՈՆ

(էջ 7)

Առաջին տարբերակ, ԲՄ II

ՄԱՐՈ

(Գյուղացի մանկան պատմությունը)

I



Մեր գյուղն այն է, որ հպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին,
Ձեռքը տված ճակատին
Մտածում է տխրադեմ.
Ի՛նչ է ուզում, չըգիտեմ...
Այնտեղ մենք պաս չենք ուտում,
Եվ ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր,
10 Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վնաս
Մեզ հասնում են անպակաս:-
Ահա, պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով սգալի
Սրտիս հանգիստ չի տալի։

II


Գյուղից վերև, ճամփի վրա
Տերևախիտ մի ծառ կա.