Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/168

Այս էջը հաստատված է

Անտառիցը նա զատված,
20 Մարդու կացնից ազատված,
Դեռ կանգնած է և շոգին
Հով է տալիս մըշակին.
Իսկ նրանից ոչ հեռու
Մի լեռնային պարզ առու
Դուրս գալով մութ ծմակից
Խոխոջում է փրփրալից։
Սակայն շատ չէ նա խորին.
Այն առվակում կեսօրին,
Երբ որ տապից նեղանում,
30 Գնում էինք լողանում.
Խաղում էինք, վազվըզում,
Գույն-գույն մանրիկ ավազում,
Եվ մեր ճիչը մանկական
Միանալով մի առ ժամ
Այն վտակի աղմուկին
Խաղաղանիստ, խուլ հովտին
Կենդանություն էր տալիս։
Ա՜խ, ո՜րքան էր դյուր գալիս,
Երբ որ տկլոր խումբը մեր
40 Աղաղակով վազում էր
Թիթեռնիկի ետևից,
Որ թռչում էր թփերից…
Եվ միշտ հոգնած ժամանակ
Հանգչում էինք ծառի տակ։

III


Այն Ժամանակ այնտեղ կար
Այժմ կորած շիրմաքար.
Իմ քույրերս նրա մասին
Այսպիսի բան ինձ ասին.-
«Այս քարի տակ մամռոտած
50 Սիրուն Մարոն է թաղած։
Ժիր էր նա և դյուրեկան.