Նոր էր իննը տարեկան,
Նրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Խնամխոս էին մարդիկը,
Եվ, Մարոյի մայրիկը
Երբ որ նրանց առաջին
Խոնչա դրեց, ասացին -
«Շնորհակալ ենք հաց֊աղից,
60
Հող տվեք ձեր օջախից»։
Այն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն և ասաց—
Կամքդ լինի, տեր աստված…
Նշանեցին Մարոյին,
Տվին չոբան Կարոյին։