Շատ խրատեց տերտերը,
Խրատեցին մեծերը,
Խրատելով էլ կրկին
Տարան տվին Կարոյին։
Գնաց Մարոն, բայց դարձյալ
120
Չուզեց նրա մոտ մնալ,
Որ ծեծում էր անխնա,
Թե միշտ իր ան մոտ մնա...
Չուզեց Մարոն, և թաքուն
Փախչում, գալիս էր հոր տուն.
Այնտեղ էլ հայրն էր ծեծում,
Մայրն էր թքում անիծում,
Որ գնա փեսի մոտ կրկին,
Սիրե նրան, ինչպես կին։
Մարոն սկսում էր լալ,-
130
«Ես նրա մոտ չեմ գնալ…
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինել կին»։