Եվ, հալածված հոր տանից,
Յուր ամուսնուց, մարդկանցից,
Սոված, պատռած շորերով
Նա կորչում էր օրերով.
Բայց թե մի մարդ հոգեսեր
150
Ձեռքը բռներ և ասեր,-
Մեզ մոտ արի, ա՛յ թշվառ։
Մի քիչ հաց կեր, կամ մի լար.
Նրա հայրը անաստված
Հայհոյում էր բարկացած,
Որ չեն թողնում նորատի
Աղջկանը խրատի։
Եվ ամուսնու մոտ՝ ատված,
Կամ հոր տանը՝ նախատված,
Կամ կուչ գալով խղճալի
160
Օջախի շուրջ օտարի,
Ամեն սրտի ցավ տալով,
Ապրում էր նա միշտ լալով։