Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/174

Այս էջը հաստատված է

Հեղինակի ծանոթագրությունները (ԲՄ II)

58 Խոնչա-փայտյա մատուցարան, որով հաց ու կերակուր են տալիս հյուրերին։
60 Հող տվեք ձեր օջախից-փոխաբերական դարձվածք է. կնշանակե՝ ձեր աղջիկն ուզում ենք։
101 «Տարան հա՜»-զուռնայի մի եղանակ է, որ հնչում են հարսին հորանց տանից ամուսնու տունը տանելիս։
110 Քսեց գայլի յուղ թաքուն-կախարդելու միջոցներից մեկն է։

ԲԹ բնագրային տարբերությունները

Վերնագիրը-

ՄԱՐՈ

1 Մեր գյուղն այն է, որ հըպարտ,
4 Ձեռքը տրված ճակատին՝
7 Պաս չենք այնտեղ մենք ուտում
15 Հիշատակով սըգալի
17 Մեր գյուղից վեր մինչ այսօր


23-24 տողերի փոխարեն՝

Իսկ նըրանից քիչ հեռու
Չարաճըճի մի առու
Դուրս է փախչում անտառից,
Կարկաչելով փըրփրալից՝
26 Այն առվակում կեսօրին,
27 Երբոր տապից նեղանում,


29-34 տողերի փոխարեն՝

Խաղում էինք վազվըզում
Գույն-գույն, մանրիկ ավազում.
Ու մեր ճիչը մանկական
Միանալով լեռնական
Գիժ վըտակի աղմուկին՝
Լուռ ու խաղաղ այն հովտին,
Աշխուժ կյանք էր միշտ տալի։
Ա՛խ, ո՜րքան էր դյուր գալի,