Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/184

Այս էջը հաստատված է

VIII


Այն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերն ամեհի, նոթերը կիտած,
Դեմ ու դեմ կանգնած, համառ և անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
220 Աև ծովի նման մլարը կանգնած
Գրկում է նրանց կուրծքը կախ ընկած,
Որ, կարծես, ահա, հենց այս վայրկենին
Վայր կրնկնեն անահ անցվորի գլխին։
Ահռելի ձոր է. այնտեղ Դեբեդը
Փրփրած վազում է, սրընթաց գետը
Գոռում է, ինչպես վիրավոր գազան,
Եվ աղաղակին այն երկրասասան
Խոր, լայնաբերան քարանձավները
Կցում են իրանց քաջքի ձայները
230 Կազմում վայրենի ներդաշնակություն.
Սարսափ է ազդում անսովոր մարդուն։
Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Երբ որ ընկնում են այն ահեղ ձորը,
Եվ ալքերի հետ խաղում դողալով,
Իսկ ալիքները գետի շողալով
Հուզվում են, իրար ետևից փախչում,
Դեբեդը խավար անդունդի խորքում,
Մի արծաթափայլ նեղ շերտի նման
Պտույտներ առած ձզվում է երկայն։
240 Այս տախտի վրա, այն ժայռի գլխին
Կանգնած է մենակ, խավար ու լռին,
Մի քանդված հին բերդ, մի ավերակ վանք,
Մռայլ ու տխուր, ինչպես զարհուրանք,
Իսկ քարի գլխից լուռ մարդու նման
Նայում է ձորին մի հին խաչարձան…

IX


Խավարչտին գիշեր, և կես գիշերին
Վես Ձորագետի ժեռուտ ափերին,