Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/186

Այս էջը հաստատված է

X

Վազում է Սաքոն, այնինչ այդ ժամին
Սաքոյի նանը-պառավ Նազանին,
Փոքրիկ թոռներին տեսած ու լսած
Քաջքից է պատմում ոգևորված.
Իսկ առավոտյան նրան կենդանի,
Խելագար Սաքոն վկա կըկանգնի։


Հեղինակի ծանոթագրությունները (ԲՄ I)

5 Համկալ-գութանի կամ սարի ընկեր. համկալություն - ընկերություն։
14 Իգիթ-թուրքերեն բառ Է-քաջ, անվեհեր։
86 Մզդուր-հովիվ, խոզարած, տավարած և այլն։
87 Շհու-սրինգ։
87 Պկու-սրնգի նման գործիք Է, բայց սա զուռնի նման լեզվակ ունի։
88 Ասել-երգել։
104 Կանչել-երգել
105 Բայաթի-թուրքերեն կարճ ժողովրդական երգ։
113 Կենդապար-մենակ պարել։
116 Վերհատել-ծեծել
118 Զոփի-այս պարը մի քանի տեղ յայլի Է կոչվում։
132 Ծիծաղ բան-զվարճալի պատմություն, անեկդոտ։
178 Զորին-Սաքոյի շան անունն Է։
187 Ձորագետ-Դեբեդ կամ Բերդուջ պատմական գետն Է. այս անունը կրում Է Դսեղա ձորից սկսած, ուր նրա երկու մեծ վտակները-Փամբակա և Ղարախաչա ջրերը միանում են։ 197 Տուր չըտալ-անձնատուր չլինել։
229 Քաջքի ձայն-արձագանք։
234 Ալքեր-ջրերում բնակվող ոգիներն են։
240 Տախտ-ձորի զառիվայրում գտնված տափարակ տեղը։
253 Թոխկալ-մետաղյա բան Է, որ գործ Է ածվում թե գոտու երկու ծայրերն ամրացնելու, կապելու և թե իբրև զարդ, որ անց են կացնում գոտին։
276 Դհոլ–թմբուկ։