Երկրորդ տարբերակ (1896 թ. աոանձին հրատ.)
Խոր ձորի միջին ահա մի տընակ,
Այնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Նա էլ այս գիշեր-
Հացը պակասեց, շընալիր չըկար,
Աղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձվածեղ ուտել,
Թե նշանածին շատ էր կարոտել,-
Գնացել է տուն.
10
Այնինչ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քըշեց յուր հոտը։
Եվ Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վրա կախ արել,
Ու թինկը տըվել,
Մեն-մենակ թըթվել։