Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/188

Այս էջը հաստատված է

Կաղնըքի լինի անտառում ընկած…
Բայց եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը վերցրեց,
Եթե շըներին ձայն տվեց, կանչեց
Ու բիրտ, վայրենի առաջըդ կանգնեց,
Դու կըհասկանաս, թե ինչու համար,
Գող, գայլ ու գազան, ողջ լեղապատառ,
Հենց դատարկ վախից
Հեռու են փախչում նորա փարախից։


III


30 Նորա փարախին հսկում է Զորին,
Ազազիլ Զորին հսկում է անքուն,
Ներքև է բերում նա ձիավորին,
Ղուշն էլ չի անցնում նրանից թաքուն։

Թեպետև Սաքոն եղբայրներ ունի
Ու նրանց համար արյունը կըտա,
Բայց Զորու նման էլ ո՞վ կըլինի,
Նրան հավասար եղբայր էլ չըկա։

Մըթնագիշերին հեղեղ է թափում,
Հողմը վշշում է, շանթը փայլկըտում,
40 Սաքոյի վրա գազանը գալիս,
Սաքոյի հոտին գող վրա տալիս,
Քնած է Սաքոն, բան չէ իմանում,
Զորին է նրանց դիմացը կանգնում։

Ընկել է Սաքոն թշնամու հետքին,
Կռվում է Սաքոն թշնամու դիմաց,-
Զորին գալիս է յուր հետ-կրընկին,
Յուր կողքին դարձյալ Զորին է կանգնած:

Նորա փարախին հսկում Է Զորին,
Ազազիլ Զորին հսկում Է անքուն,