Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/193

Այս էջը հաստատված է


180 Որ մարդ նույն ժամին թովված, սրտաթունդ,
Ելնում է-իջնում երկինք ու անդունդ:
Ապա խաղում են հերթով կենդապար,
Ետ-առաջ ոստնում, ցատկում անդադար,
Եվ հանկարծ կանգնում իրանց կոտրատում,
Ոտներով արագ գետնին վեր հատում:
Կռնաբռնուկ են անում իրար հետ,
Շրջան են կազմում, զոփի են տալիս,
Երկու ոտն առաջ, իսկ մեկ ոտը ետ
Գնում ու դառնում-պտույտ են գալիս։
190 Դեռ ըսկսում են կամաց-ծանրապար,
Իսկ հետո միջակ, աստիճանաբար
Արագացնում են, և պտույտ առած
Ամբողջ շրջանը գնում Է թըռած։
Երբեմն ուռուցիկ կուրծքերն ուռցնում,
Աղաղակում են, սուլում, շվացնում,
Մեկ Էլ միասին հանկարծ կորանում
Ու կրկին դքվում, կրկին տաքանում
Եվ ոգևորված գետինը դոփում.
Օճորքը դողում և հող Է թափում։
200 Նստում են հետո գիտեցածներից,
Իրանց պապերից, ծիծաղ բաներից
Պատմում են երկար, երկա՜ր, մինչև ուշ
Գիշերվան կեսը և քընում անուշ։

VII


Դե՛հ բարի գիշեր, իմ քաջ իգիթներ,
Դուք պինդ քնեցեք մինչև լուսադեմ,
Իսկ ես իմ շհուն փչելու եմ դեռ,
Պետք Է ձեր պատվին դեռ մի բան երգեմ։–

«Լոռու ձորը կոխեց մութը,
Անլույս մութը գիշերի,
210 Այնտեղ-մթնում ծեր Դեբեդը
Երգում Է անցքն յուր ջըրի: