Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/197

Այս էջը հաստատված է




IX


Սրընթաց պախրա, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Թե այծյամն հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով.
310 Թե հողմահարված տերևն էր դողում,
Թե երկչոտ մուկը վազեց պուճախում,
Թե ոչխարների թույլ մնչոցն էր այն,-
Սաքոյին թվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի կողքին։

X


«Ո՞վ է հող թափում էս բուխուրակից…
Ո՞վ է երդկովը մըտիկ տալիս ինձ…
Ընչի՞ համար է այնպես ծիծաղում.
Ո՜նց են պըլըզած աչքերը փայլում…
Ի՞նչ ոտնաձայն էր, որ անցավ կտրից…
320 Ո՞վ է շունչ քաշում դըռան ետևից…
Ո՞վ պետք է լինի. ինչո՞ւ չի խոսում…
էս կես գիշերին ի՞նչ բան է ուզում…
էս ինչպե՞ս եղավ-ազազիլ Զորին
Չըպատըռտորեց անժամ եկվորին…
էս ի՞նչպես եկավ… չէ՛, սա ով որ է,
Ծանոթ օքմին է, շունը սովոր է։
Իմ շան ահիցը էլ ո՞վ սիրտ կանի…
Իմացա, ընկերըս-Գեվոն կըլինի…
Սուտ վախեցնում է… Հա՜, նա է, նա…
330 Գեվոո՜՜…
Ձայն, ծըպտուն չըկա.
Մենակ ահավոր լռության միջում
Ձորագետն է խուլ մրափած վշշում։
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին.
Աշխարհը քնած է-քնած է քամին,