Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/202

Այս էջը հաստատված է

XIV


Եվ առավոտը-վաղ լուսադեմին,
Երբ լույսն ու մութը դեռ կռվում Էին,
Չէին բաժանվել սակայն իրարից,
Խելագար Սաքոն դուրս եկավ ձորից,
Իրանց տան դուռը բաց արեց թափով,
ներս ընկավ հանկարծ, գոռաց սարսափով-
«Վա՜յ, եկան, մեջքը՜ս, ձեզ մատաղ, եկա՜ն...
470 Եվ իսկույն օձի շանթածի նման
Դուրս փախավ կրկին։
Հայր, մայր, տատ, եղբայր, երեխա ու կին
Դուրս ընկան նորա ետևից լալով.
Բայց նա փախչում Էր աղաղակելով.
«Զորի, հե՜յ,
Արի՛, հե՜յ…»։


Հեղինակի ծանոթագրությունները (1896 թ. առանձին հրատ.)
5 Շնալիր-այն ալյուրն Է, որ շների համար լափ են պատրաստում։
10 Համկալ-գութանի, սարի կամ կալի ընկեր։
73 Փուփ- երեխայի կերակուր, ավելի կաթ, մածոն և այլն. այստեղ կթի անասուն կնշանակի։
154 Մզդուր-հովիվ, տավարած, խոզարած և այլն:
187 Զոփի-յայլի, շուրջպարի, գյովընդա։
381 Քաջքի ձայն-արձագանք։
386 Ալք-ջրում բնակվող ոգի, հավերժահարս։
392 Տախտ-ձորի զառիվայրում տափարակ տեղ, տերրաս: 403 Թողկա-մետաղյա բան Է, գործ Է ածվում թե գոտու ծայրերն ամրացնելու համար և թե իբրև զարդ, որ անց են կացնում գոտին։