Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/205

Այս էջը հաստատված է

154 Իրիկունն եկավ, գալիս են հանդեն
155 ա [Ընկեր տղերքը] վառում են օդեն
բ Փետ են հավաքում, վառում են օդեն
156 Շհուն ու պըկուն խառնում են իրար,
157 ա [Շհուն են ածում],-խնդում միալար։
բ Խաղում ու կանչում,-խնդում միալար:
158 Ու լեզու առած [շհուն] չոբանի նըման
163 Տերևներն զգույշ սոսում Է քամին,
169 Աշխույժ մեղեդին լեռնային ջըրի...
172-175 Այնինչ մի ձենով իգիթ սրտալի
[Երգում Է] կանչում է [ինչքան ձայն ունի]։
Եվ [մելամաղձոտ] տխուր բայաթին
[Կանչում է]-գովում [վեհանձն] իգիթին,
176-177 Սիրավառ կանչում սևաչյա յարին,
Մեռնում [սիրած] վաթանի հողին ու քարին...
178-181 տողերի փոխարեն՝
ա[Մերթ բարձրը թնդում սեպ սարերն ի վեր,
Մերթ իջնում—կորչում անդունդն < . . .>]
բ Մերթ սարերն ի վեր թռչում ու թընդում,
Մերթ իջնում [կորչում], մարում [անտակ] սրտի
[կոչում], անդընդում:
182 Խաղում են ապա հերթով կենդապար.
183-185 տողերը ջնջված են։
187-189 Շրջան են կազմում զոփի են տալի
Երկու ոտն առաջ, մի ոտը դեպ ետ
Տանում֊տատանում - պտույտ են գալի
190-191 տողերի փոխարեն՝
Կամա՜ց֊ծանրապար, աստիճանաբար
192-193 Ու պտույտ առած արագացընում
Փոթորկի նըման գնում են թըռած։
195 ա Կանչում են, ճըչում, սուլում, շվացնում,
բ Ճըչում են, կանչում, սուլում, շվացնում,