Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/207

Այս էջը հաստատված է


Ո՞վ ես, էհե՜յ... ի՞նչ ես անում,
Ինչ ես լըռել, ձեն չես հանում,
Ո՞վ էր... Ինչպես Զորին
324-329 Չըպատըռոտեց [անժամ եկվորին]
Ի՞նչպես եկավ... չէ՛, ով որ է,
Ծանոթ մարդ է, շունը սովոր է։
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի...
Հա, իմացա՜,-Գևոն կըլնի
Վախեցնում է... հա՛, հա՛, հա՛, հա՛.
331 Ձայն [ծպըտուն] չըկա.
335-339 Քնած է աշխարհք-քնած է քամին,
Անքուն չարքերը չեն միայն քնած,
Վխտում են ուրախ ձորերը բռնած...
Վազում-վազվզում ստվերների պես,
? [Եվ] վըսվսում են [տերևների պես]...
341 Որ նորա [սիրտը]... յաթաղը մտնեն:
345 Մռայլ կասկածն ահարկու.-
347-348 [Որ լիսածակից ներս էին ընկել...»
Վախենում է վերև նայել, ստուգել].
349 ա [Սակայն ականջը] ձայներ է լսում.
բ [Ականջը որոշ] ձայներ է լսում.
351 Ու նա վախեցած գլուխը մի քիչ
352-354 տողերի փոխարեն՝
էստեղ է նա,
Հա՛, հա՛, հա՛, հա՛...
Տե՛ս, տե՛ս, տե՛ս, տե՛ս
[Դռան ծակից]
Նայիր էսպես
Մըտիկ արա.-
Հա՛, հա՛, հա՛, հա՛
355 Սաքոն շարժվեց փըշաքաղած,
356 ա Նայեց շեմքին... սարսռաց, դողաց.
բ Նայեց շեմքին... [տեսավ]... դողաց.
358-359 տողերը ջնջված են: