Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/211

Այս էջը հաստատված է

Ո՜նց է մեկնըվել. ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
20 Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գլուխը մեխած մահակը ձեռին
Ձեն արավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ վայրենի կանգնեց, ինչպես սար,
Այնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե գող, թե գազան, հենց դատարկ վախից
Հեռու են փախչում նըրա յաթաղից։

3


Դեռ նոր փարատված խավարն Ադամա,
Մի սարի լանջի, մի ժայռի վըրա,
էն անտաշ ժայռի կըտորի նըման
30 Կանգնած է արդեն մեր ջահել հըսկան։
Հենված հովվական երկայն մահակին,
Շները պատրաստ իր ոտի տակին,
Ծակված փափախը ականջին թեքած,
Թերմաշ յափընջին ուսովը ձըգած,
Ինչպես լեռների տեր ու թագավոր,
Աչքերն ածում է, հսկում սար ու ձոր,
Մինչդեռ մընչալով կանանչ արոտում
Սիրած գառները իր շուրջն են պատում։
Ու իրեն նըման իրեն ընկերներ,
40 Ապրում են սիրով երեխուց ի վեր։

4


Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,

___________

21 Գլուխը մեխած մահակը ուսեց
24 Այնժամ կիմանաս, թե ինչու համար
29 էն կապույտ ժայռի կըտորի նըման
33 Թերմաշ յափընջին ուսովը նետած,
41 Մըթան հետ <. . . .> գալիս են հանդեն,