Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/216

Այս էջը հաստատված է

Այս տախտի վրա լռած է մի վանք,
Այն ժայռի գըլխին հսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գըլխից լուռ մարդու նըման
Նայում է ձորին մի հին խաչարձան։

6


Լոռու էն ահեղ ձորում այս գիշեր
Մենակ է Աաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին տխուր թեք ընկած,
140 Մտածում է նա իր տատի պատմած
Չարքերի վրա, որոնք միասին,
Ծուռը ոտներով, գիշերվա կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած
Երևում են միշտ միայնակ մարդկանց...
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են-կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նման խընջույք են սարքում,
150 Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում...
Այսպիսի դեպքեր շա՜տ են պատահել.
Քանի՜սն են տեսել, քանի՜սն են պատմել...
Եվ ահա վաղուց անցած օրերից.
<....> մանկության երեկոներից,
Երբ նա քաջքերից վախենում էր դեռ,
Ետ եկան վաղուց մոռացված ձայներ,
Տատի խոսքերը անցյալի խորից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.
_________

131-133 Այս տախտի վրա հսկում է մի վանք,
Այն ժայռի գըլխին կանգնած է մի բերդ,
Լուռ աշտարակից, ինչպես զարհուրանք,
157 ա Տատի խոսքերը անցյալի խավարից
բ Տատի խոսքերը հեռու խավարից