-Կասեն՝ Սաքո՜, մեզ մոտ արի,
160
Արի մեզ մոտ հարսանիք.
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի-
Սիրուն, ջահել հարսն-աղջիկ։
-Ինձ մոտ արի-ձվածեղ անեմ
Ինձ մոտ արի-բըլիթ տամ,
Ես քո հոքիրն... ես քո նանն եմ...
Ես էլ ազիզ բարեկամ...
-Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
էս աղջիկը տե՛ս-ինչ լավն ա...
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի-
170
Տարա նի նա՜... տարա նա նա՜՜...
Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խառներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով, ժանտ ու սևերես...
Աչքերը անթարթ կըրակին հառած,
Ծանըր է շընչում Սաքոն ահառած,
Եվ առողջ կուրծքը լեռնական մարդու
180
Ալեկոծում է կասկածն ահարկու։
Սրընթաց պախրա թե գայլ գիշատիչ
Շեշտակի թըռավ փարախի մոտով,
Թե այծյամն հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գրլորեց ոտով,
__________
166
Ես էլ թաքուն բարեկամ…
175
Լուռ ու դանդաղ, ըստվերների պես,
180
Ալեկոծում է սարսափն ահարկու։