Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/218

Այս էջը հաստատված է

Գիշերվան հովից տերևն էր դողում,
Երկչոտ մուկիկը վազեց պուճախում,
Թե ոչխարների թույլ մընչոցն էր այն,
Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
190 Կանգնեց ու լըռեց…
=Ականջ դըրավ նա…

8


-Ո՞վ հող թափեց բուխուրակից…
Էն ո՞վ նայեց լիսածակից…
Էս ո՞վ կըտրից անցավ թեթև…
Շունչ է քաշում դըռան ետև…
-Ո՞վ ես, էհե՜յ… ի՞նչ ես անում…
Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում…
[Կանչում է Սաքոն իր փոխված ձայնով]
Պատասխան չըկա. լըռության միջում
200 Ձորագետն է խոլ մըրափած վըշշում,
Աչքերը անթարթ կրակին հառած
Ծանըր է շնչում Սաքոն ահառած
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կըռիվն ահարկու։
Հա՜, իմացա, Գևոն կըլնի,
Իմ շան ահից ով սիրտ կանի…
Վախեցնում է, հա՛, հա՛, հա՛, հա՛..,
-Գևո՛՜…
Ձեն-ձուն չըկա։

_______

185 ա Թե թեթև հողմից տերևն էր դողում,
բ Թե դուրսը հողմից տերևն էր դողում,
186 Թե երկչոտ մուկը վազեց պուճախում,
189 Եկավ ու կանգնեց փարախի կողքին,
199 Մենակ ահավոր լռության միջում
200 տողից հետո՝
[Ու այն վշշոցն էլ]
209 Ձեն ու ձուն չըկա։