Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/222

Այս էջը հաստատված է

Բ ինքնագիր

ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ


V


Ու խոր այրերի խորշերը խավար-
Իրենց անատամ, քյավթառ բերաններ,
Հավիտյան բացած՝ պատմելու համար,
Թե ինչ են տեսել դարերից ի վեր։
[Թե ինչպես եկան սըըով֊կըրակով
Ու անցան իրենց արյունոտ փառքով,
Հոռոմն ու պարսիկ, [լեզգին] ու թաթար,
Եվ ուրիշ ազգեր անվերջ, անդադար...]
Նրանց ոտքերում վերևից գալի,
10 Սուրում է սողում Դև֊Բեթը մոլի.

___________

1-3 Խորունկ այրերի խորշերը խավար-
Նըրանց անատամ քյավթառ բերաններ,
Հավիտյան բացված պատմելու համար,
8 ա Նրանց ոտքերում սև գալարվելով
բ Նրանց ոտքերում ցած գալարվելով
գ Նրանց ոտքերում խև գալարվելով