Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/223

Այս էջը հաստատված է


Ով գիտի ինչեր միտքը բերելով
[Ափսոսում] իրեն գործքերն անցյալի
Ու գոռում գիժ-գիժ
-Վա՜շ-վի՜շշ... վաշ-վի՜՜շշ...
Մութ անձավներից հազար ձևերով
Նորա հառաչքին արձագանք տալի,
Քաջքերն անհանգիստ հըտպիտ ձայներով
Ծաղրում են ծերի գոռոցն ահռելի
Ու կըրկնում գիժ-գիժ
20 -Վա՜շ-վի՜շշ, վաշ-վի՜՜շշ...
[Ահռելի ձոր է։ Ամեն բան այնտեղ
Եվ կենդանի է, և մութն և ահեղ]։
Այս տախտի վըրա աղոթում մի վանք,
Այն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գըլխից, լուռ մարդու նըման,
Նայում է ձորին մի հին խաչարձան։

__________

11 ա Հին-հին ափերը միտքը բերելով
բ Հին-հին օրերը միտքը բերելով
գ Անցնում փրփուր ցայտելով
12 ա Ափսոսում էն լավ օրերն անցյալի
բ Ափսոսում լավ-լավ գործքերն անցյալի
15 Հազար անձավից հազար ձևերով
16-17 Քաջքերը հըտպիտ ձայներով
Նորա հառաչքին արձագանք տալի.
18 Ծաղրում են նրա գոռոցն ահռելի
22-23 Եվ կենդանի է, և մութն ու ահեղ։
Այս տախտի վըրա լուռ կանգնած մի վանք: