Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/227

Այս էջը հաստատված է

Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
ճիչով, քըրքիջով... փարախը մըտնեն...
Աչքերը հանգչող կըրակին հառած՝
Ծանըր Է շընչում Սաքոն ահառած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
110 Ալեկոծում Է կասկածն ահարկու։

-ՉԷ՛, քամին էր էն... էն գիլի շըվաք...
Էն աստղեր էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել...
Ուզում է վերև մըտիկ տա մեկ էլ
Ու սիրտ չի անում...
Ականջ է դընում...
Գալիս են դարձյալ թեթև, կամացուկ,
Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.

էստեղ է նա,
120 Հա՛, հա՛, հա՛, հա՛
Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս,
Նայիր էսպես,
Մըտիկ արա...
Հա՛, հա՛, հա՛, հա՛...

Սաքոն շարժվեց փըշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց,
-Շըրը՛խկ... հանկարծ դուռը բացվեց,
Թուրք կանանցով,
130 Ճիչ-գոռոցով, հըրհըռոցով...

IX*


Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
էն մութն, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում,
Թըռչում է վիշապ քամուց էլ արագ։
______

  • IX գլխի սկզբում, աջ կողմի լուսանցքում՝ [Լոռու] ձորը-