51
Հապա մի նայիր երկար հասակին,
58
էնտեղ կիմանաս, թե ընչի համար
60 տողից հետո, լուսանցքում, կա հետևյալ նշումը.
«Նըրա փարախին հսկում է Զորին-երկու տուն, ապա-Վաղ արշալույսին. a, V, VI»։
Սրանից երևում է, որ III գլխից հետո պետք է տեղադրվեին սևագիր ինքնագրի հետևյալ հատվածները.
Նրա փարախին հսկում է Զորին,
Ազազիլ Զորին հսկում է անքուն,
Ներքև է բերում նա ձիավորին,
Հավքն էլ չի անցնում նրանից թաքուն։
5
Թեպետև Սաքոն եղբայրներ ունի
Ու նրանց համար արյունը կըտա,
Բայց Զորու նըման էլ ո՞վ կըլինի,
Նրան հավասար եղբայր էլ չըկա։
Վաղ արշալույսին,
10
Հենց որ արևի ցոլքերն առաջին
Դիպչում են սարի [էն] ժեռուտ լանջին
էն կոպիտ ժայռի կոտորի նըման
Կանգնած է արդեն մեր ջահել հըսկան,
Հենված հովվական երկայն մահակին,
_______________
4
Ղուշն էլ չի անցնում նրանից թաքուն։
10-11 Երբոր արևի շող<երն> առաջին
Դիպչում են բարձըր Էն սարի լանջին