Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/236

Այս էջը հաստատված է

Իր առյուծ Զորին ոտների տակին,
Ծակած փափախը ականջին թեքած,
20 Թերմաշ յափընջին ուսն ի վեր ձըգած,
Ինչպես լեռների տեր ու թագավոր,
Աչքերն ածում է, Հսկում սար ու ձոր,
Մինչդեռ մընչալով կանաչ արոտում
Գառն ու ոչխարը իր շուրջն են պատում։

VI



Ու իրեն նըման իրեն ընկերներ-
Սարում թե ձորում երեխուց ի վեր,
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Ծիծաղ ու աղմուկ խառնում են իրար,
30 Ածում են, խաղում, խնդում միալար։
Եվ լուռ ու խաղաղ գիշերվա պահուն
Լեզու է առնում չոբանի շհուն.
Վառում է դարդի տխուր բայաթին,
Գովում է անահ ու մարդ իգիթին,
Մեռնում վաթանի հողին ու քարին,
Սիրավառ կանչում սևաչյա յարին,
Մերթ սարերն ի վեր թռչում ու թնդում,
Մերթ իջնում մարում սըրտի անդընդում։
Խնդում է հանկարծ, փոխում է պարի
40 Ու խաղս են լինում որդիքը սարի.
Ծափ-ծափ, տըղերք, ծափ. որոտում է ծափ,
Կանգնում է տեղից հովիվն հոյակապ
Հաղթ բազուկները տարածում երկար
Վայրենի [նազով] գընում կենդապար։
Արծիվն է, ասես, [որ] կանգնած օդում
____________

24 Սիրած գառները իր շուրջն են պատում։
31 Ու լուռ գիշերվա խաղաղիկ պահուն
33 Վեր քաշում դարդի դարդոտ բայաթին,
41 Ծափ, տըղերք, ծափ, ծափ, որոտում է ծափ,