Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/238

Այս էջը հաստատված է

ՈՒՐԻՇ ՍԵՎԱԳԻՐ ՀԱՏՎԱԾՆԵՐ (ԳԱԹ, ԹՖ, N 5Ե)



<1>



Նրանց ոտքերում պոչն ոլորելով`
Սուրում է, սողում Դև Բեթը մոլի,
Հին-հին ափերը միտքը բերելով,
Ափսոսում [էն լավ] օրերն անցյալի
Ու գոռում գիժ-գիժ.
-Վա՜շ֊վի՜շշ... վա՜շ֊վի՜շշ...
Հազար ծերպերից ու <1 անընթ.>
[Քաջքերը] հտպիտ ձայներով
Նորա հառաչքին արձագանք տալի
10 Ծաղրում են ծերի գոռոցն ահռելի
Ու կրկնում գիժ-գիժ.
-Վա՜շ֊վի՜շշ... վա՜շ-վի՚շշ...

<2>



ա Թե ինչպես եկան սըրով֊կըրակով
Ու անցան իրենց արյունոտ փառքով
Հոռոմն ու պարսիկ, [լեզգի ու] թաթար
Եվ ուրիշ ազգեր անվե՜րջ, անդադար...
___________
1 Նրանց արանքում պոչը գալարելով՝
7 Քաջքերն էլ ծերպերից ու <1 անընթ.>
9 Ծերի հառաչքին արձագանք տալի
11 Ու խընդրում գիժ-գիժ.