Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/242

Այս էջը հաստատված է
ՄԵՀՐԻ
(էջ 35)
Հեղինակի ծանոթագրությունները (ԲՄ I)

47 Ազիզ օր - տոն օր, հանդիսավոր օր։

48 Տուր փարեն՝ պրծիր չարեն - առած է։

96 Խան - ցորենի չափ է։

130 Ղայլուխ - փողի քսակ։

131 Շարան - հուլունքներից և զանազան փայլուն իրերից կազմած շարած բան է, որ կանայք իբրև զարդ կրում են վզին։

159 Թե աչքդ մնա - աչքի մնալը ճամփորդի, գնացածի գալու նշան է։

165 Եվ հանկարծ մինը ծոր տա ու թռչի - աստղի թռչելը մահու նշան է։

198 Սև շորեր հագած, սև ճամփով գնաց - երազում սևը տրտմություն է, մահ է, մանավանդ վերև հիշած երեքը։

205 Հարամի - ավազակ, մարդասպան։

212 Բոթաձայն կռավեց - ագռավի կանչը չարագուշակ է։

265 Քուշուշկ - հարսնական քող, շղարշ։

236