359
Գուցե մի րոպե քո դատարկ հոգում
|
|
«1884 թ. Ղոխնանց պապի դափում Գրիշկի հետ. Չոփուրի՝ տղերանց հետ գնալուց մի քանի օր հետո»:
«Թռչուն կա միս են ուտացնում - թռչուն Էլ կա, որ միսն են ուտում»։
Ահա ծառերը կանաչ խմբերով
Հավաքված գետի երկու եզերքին,
Թավ կատարները մեղմիկ ճոճելով
Իրար փաթաթված, շարված են կարգին:
Նրանք խոնարհված ականջ են դնում,
Թե ինչպես իրանց ստվերների տակ
Զգույշ ծփալով գաղտնիք են պատմում
Ջրի հատակից կոհակներն հստակ:
Դիտում են՝ ինչպես արևի վերջին
10
Անզոր շողերը ջըրերի միջում
Շտապ դողալով իրիկվան պահին
Թռչում են վերև և [հանկարծ] հանգչում:
Իսկ այդ ժամանակ հսկա ժայռերը,
Որ երկու կողմից կանգնած են պատրաստ,
Զգում են իրանց երկայն ստվերը
Ու մութով լցնում ձորն ահեղասաստ։
________
1 ա
Ահա ծառերը անվերջ խմբերով
բ
Ահա ծառերը դալար խմբերով
5
ա Նրանք հավաքված զրույց են անում,
բ
Նրանք գաղտնի բան են խոսում,
գ
Նրանք խորհրդավոր բան են խոսում,
դ
Նրանք խոնարհված մեղմիկ սոսում,
ք
Մեղ<միկ> ծփալով գաղտնիք են պատմում
11
Շտապ դողալով իրիկնապահին
18
Եվ մթնեցնում են ձորն ահեղասաստ։
|
|