Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/248

Այս էջը հաստատված է


3


[Հրաշալի՜ է գիշերն այն ձորում,
Երբոր խավարի մութ ալիքներում
Ըմբոստ <1 անընթ.> ուղղաձիգ ժայռեր
20 Մինչև աստղերը բարձրանում են վեր։

Երբոր շողշողուն գոհար աստղերը
Պճնում են մռայլ ճակատն երկնքի,
Երբոր պտտում են թեթև ամպերը-
Հալածականներն ընկած փոթորկի։

Երբոր լրացած լուսին փառահեղ
Հեզանազ ճեմով բարձրանում է, [և`]
Բարձըր երկնքում, ինչպես վառ կանթեղ,
Կախվում է խավար ձորերի վրա։

Երբ վեր է կենում գիշերվան հովը,
30 Եվ խոտ ու տերև հեշտօրոր սոսում,
Թեթև թռիչքով անցնում <է> ձորով,
Ծերպ ու այրերում շվվացնում, խոսում:

Եվ Դեբեդը բոլորը գրկած,
Անհասկանալի և հազար ու մին

_________

18 Երբոր գիշերվան մութ ալիքներում
19 <1 անընթ.> ըմբոստ ուղղաձիգ ժայռեր
20 Այս ու այն կողմից բարձրանում են վեր։
23 Երբոր կանգնում են թեթև ամպերը
28 Կախվում Է խավար ձորերից վերև։
30 ա Եվ տերևները ներդաշնակ սոսում
բ Եվ տերևներր հեշտօրոր սոսում
31-33 Թեթևաթռիչք անցնում ձորովը,
Քարանձավներում շվվացնում, խոսում։
Իսկ Ձորագետը բոլորը գրկած,