Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/250

Այս էջը հաստատված է

Վատությունով [ով ինչ է տարել-]
Այս փուչ աշխարքից ով ինչ է տարել-
Ինչ կասես, ախպեր, ծերիս խրատին.
<1 անընթ.> պապի-շատ լավ ես արել:

[Նեղություն քաշիր, այդ աղամանը
60 Դեսը մոտիկ բեր-դու էլ աշխատիր.
Աղությունը քաղքումն արա-ձեր տանը-
Այստեղ մեր ձորում դեռ ինձ ականջ դիր]

Այնքան մեղքեր են պտտում աշխարհում,
Լավ է մի կտոր չոր հաց ենք ճարում։
Ինչպես ծերության հարգն է վերանում,
Այնպես էլ մարդիկ էլ չեն ծերանում.

Ազատ են հիմի մեր ջահելները,
Ինչպես ազատ է հիմարի լեզուն,
<1 անընթ.> անում <.....>
70 Ոչ մեզ են հարցնում, ոչ էլ աստըծուն.

էդ էլ հերվա բանը չըլինի
Աստվածն ուրացավ <.....>
Անզգամության կողմը պահպանեց,
Խեղճ երեխանցը չոլերը հանեց։

Սեր ու սրբություն կար մեր ժամանակ,
Թեև սամովար ու չայ չունեինք։

Մեր ազգի տունը էն օրը քանդվեց.
Որ շնությունը աշխարքս պատեք.
___________
65 տողից առաջ՝ հետևյալ ծրագրային նշումը.
(Ով են պապի և այլն-Բայց նա ինձ չլսեց. վշտացած շարունակում Էր):
70 Ոչ մարդու են նայում, ոչ Էլ աստըծուն
78-74 Պահպանեց անպիտան <....>
Խեղճ տղերանցը չոլեր<ը> հանեց