Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/251

Այս էջը հաստատված է

....................
80 .....................


Խոստովանք լինի-քեզ մի բան ասեմ,
Ես էլ եմ արել շատ ջահելություն,
Ես էլ քո կարծած ճգնավորը չեմ-
Բայց չեմ շնացել-հայտնի է աստծուն։

Հըհե՜յ գիտի հա՜, ի՜նչ տեղը մթնեց.
Էնդուր է բանի բարաքեն փախել.
էլ ոչ ամոթ կա, ոչ փոքըր, ոչ մեծ,
Շանորդությունն է աշխարքս կոխել...
 
Ո՞վ է մեղավոր-մեր քթի տակին
90 Մի գյուղ են շինել այլազգիները,
Այդ գյուղի տեղը յուր ժամանակին
Արածացրել եմ ես մեր կովերը-

Առաջ այսպես էր-աշխարքը լեն-բոլ,
Մինչև ուր կուզես ապրանքդ քշիր.
Հիմի գալիս են օջախիդ կողքին
Ասում են <. . . . > ոտըդ քեզ քաշիր.

<6>



Քանի քանի մարդ ընկավ իր տանից,
Քանի քանի մարդ դառավ մարդասպան։

Ո՞վ է մեղավոր. միտք եմ անում, միտք,
100 Ու չեմ իմանում ով է մեղավոր։

__________

79-80 Կետերով տողերի միջև փակագծում գրված է՝(Պոռնկություն)
99 Առաջ այսպես Էր- աշխարքն ընդ <արձակ>
96 Այս տողից հետո կա հետևյալ նշումը` (ազնվ. <ականների> տեղերի վեճը)։
99 [սպանվեց]