Ո՜րքան սիրել եմ, չքնաղ հայրենիք,
50
Քո սար ու ձորում մեծացած մարդկանց
Սովորությունքը պարզ ու վայրենի-
Ատելը անկեղծ, սիրելը սրտանց.
Երբոր միասին զվարճանում են
Իրանց օջախում, թեկուզ չոր հացով,
Միասին վարում, միասին ցանում են,
Մխիթարվում են մի բախտի հուսով։
Նրանց հարկի տակ շատ ու շատ անգամ
Ես էլ եմ նրանց եղել խնդակից,
Երբոր, ցավները մոռացած, առ ժամ
40
Ուրախացել են արցունքի տակից։
Սիրել եմ, տանջվել նրանց ցավերով
Անարդար հասած ոխերիմ ձեռքից,
Եվ պատանեկան վստահ ցնորքով
Նրանց բողոքին լինել ձայնակից...
Եվ կաղաղակեմ, քանի տեսնում եմ
Քո շեմքի վերա օտարի հետքեր,
Եվ կըհառաչեմ, քանի ծխում են
Քո կրծքի վերա նորանոր վերքեր։
Ահա վերստին հարություն առար
70
Քո վարած կյանքով իմ հուզված մտքում-
Առավել տխուր, առավել խավար,
Քան ցույց տվածը պատմողի գրքում.-
Դեմքեր չարչարված նահատակների,
Հուսահատ տրտունջ մեռնող ձայներ...
Ահա, և մթնում, կուչ եկած մնջիկ,
Լալիս է մենակ մի սիրուն աղջիկ։
Այսպես` այն սերը, որ փոթորկալի
Դու վառել ես քո որդոց սրտերում,
Անլուր տխրությամբ և անլռելի
80
Հեծում է նրանց բոլոր երգերում։