Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/256

Այս էջը հաստատված է

V



Չարաբա՜խտ աշխարհ, սիրով շունչ առած
Քո երգիչները քանի երգ հնչեն,
Մի՞թե խավարի բռնության տարած
Զոհերի ցավով պիտի հառաչեն։
Եվ ինչո՞ւ համար քո զավակները
Գեթ ընտանեկան չունեցան խնդում,
Քի՞չ էին դրսից հասած ցավերը,
Քի՞չ էր օտարը նրանց գիշատում...
Թշվա՜ռ, չիմացար ստեղծել դու կին,
90 Գիշերվա մթնում փնտրեցիր նրան,
Լռության կնիք դրիր շրթունքին,
Եվ պատրաստեցիր... տանջանք անբաժան։
Եվ տանջանքներով կապրես անկասկած,
Ինչպես որ մինչև այսօր ես ապրել,
Դրսից խոցոտված, ներսից խոցոտված,
Մի օր անարգված, մյուս օրն առավել...

VI



Ի՞նչ ես կամենում դո՛ւ, գոռոզ հոգի,
Մարդոց արցունքը քեզ դո՞ւր չէ գալիս.
Նեղ է քեզ համար սահմանը կյանքի...
100 Լուռ կաց, հանդարտվի՛ր, և ցավ զգալիս,
Եթե կամենաս քո ալեկոծված
Զորությամբ դիպչել մարդկանց ականջին
Եվ նրանց սրտին ազդել անկասկած,
Կսկիծըդ հանձնիր սրտագետ երգչին,-
Մարդիկ ընկած են, նրանց չեն ազդում
Իմաստուն խոսքեր կյանքի հոգատար,
Եվ հարկավոր է հոգեկան շարժում-
Հեշտալուր ձայներ-պոետի քնար։