Հոյակա՜պ երկիր, որ միայն երկնքի
140
Բարձրության մեջ ես խորհուրդդ խորհում:
Ուզում եմ պատմել, թե ինչ եմ սիրել,-
Բարձրացնել փառքը քո վսեմ անվան,
Ուզում եմ երգել և քեզ մեծարել,
Արժանի՜դ երգի և երանության.
Բայց թոթովանքը ապիկար լեզվի
Աստվածայինը չէ կարող հայտնել,
Եվ նա մնում է, որ պիտի ասվի,
Որ միմիայն քեզ է երկինքը տվել։
Ա՜խ, թե քո տված հոգուն ու սրտին
150
Տայիր և թարգման-հրաթափ լեզու,
Քեզ մտքից հանող քո թշվառ որդին
Քո վեհությանը կըլիներ հասու։
Դու մեզ ա՛յն ասա, շատախոս պոետ,
Քո սիրած երկրում ի՞նչպես են ապրում,
Թե հա՞շտ են արդյոք իրանց բախտի հետ
Մարդասիրության լուսավոր դարում։
-Դարձյալ սառնասիրտ հիշեցնում եք այն,
Որ համբերությունս մաշել է իսպառ.-
Ուզում եք լսել, թե գեղջուկ հեգ հայն
160
Ինչպես է հեծում աղքատ ու թշվառ։
Բայց ես չեմ պատմիլ նրա խրճիթում
Նույնիսկ սեփական աչքով տեսածը,
Թե ոնց է նրա կյանքը գիշատում
Խիստ ու չար բախտի հըրավիրածը.
Որի կրքերը վայրենի, անսանձ
Մարել են հուրը ոգելից սրտի,
Որ մեծարում է պոռնիկ գեղապանծ
Քան փրկությունը ողջ ժողովրդի...
Որի ամբարիշտ վարմունքի համար
170
Երբեք, ոչ ուրեք ես լռելու չեմ,
Թեկուզ և նրա ձեռքից չարաչար