Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/259

Այս էջը հաստատված է


Պատիժ ստանամ և մահով կորչեմ։
Կըպատմեմ սակայն պատահած մի դեպք.
Հին սովորությամբ, բայց նոր կատարված,
Եվ դուք կիմանաք, երբոր չըգիտեք,
Ինչպես են ապրում երկրում իմ սիրած։

XI



Այն ճոխ գավառում, ուր Չաթինդաղի
Ուսերից պայծառ արևը ծագում,
Իրիկնապահին Ղարախաչ սարի
180 Ետևն է շիկնած երեսը ծածկում,
Ուր որ Քոշաքար, Լալվար ու Դվալ,
Հսկա՜ պահնորդներ, իրանց շարքերով
Բարձրացած խրոխտ և լայնածավալ
Հսկում են երկրին անքուն աչքերով.
Ուր հին Դեբեդը յուր վտակներով,
Ամեն մի քարի մոտից անցնելիս,
Վառված վաղեմի հիշատակներով,
Մերթ զայրանում է, մերթ փղձկում-լալիս,
Անուշն ու Սարոն քույր-եղբոր նման,
190 Սարում ու դաշտում, մանուկ օրերից
Իրար հետ սիրով, խաղով մեծացան,
Եվ շատ են քաշել իրար մազերից։
Նրանց մայրերը հավասար օրհնում,
Հավասար սիրով խնամում էին,-
Մի օճորքի տակ և մի վրանում
Երեխաները մեծանում էին։
Մեծանում էին պարզ ու վայրենի,
Քոշաքար սարի քոչերի նման...

XII



Այստեղ հիշեցի ես այն օրերը,
200 Որ աննկատելի անց կացան արագ,
Եվ աղբերաշատ, կանաչ սարերը