Աչքերը խլել են շողերն երկնքի,
Որ լուսավորեն իրանց հայացքով
270
Մռայլությունը մարդկային կյանքի։
Հողեղեն հրեշտակ, դու, որ անպատճառ
Ոգևորության համար ես ծնվել,
Թե կարենայիր մեր անմխիթար
Կյանքին մի ազատ հայացքով նայել,
Գուցե չըհանգչեր մարդոց սրտերում
Անվերջ ապրելու սերն աստվածային,
Թերևս այսքան ցավեր անպատում
Այս ժողովրդի գլխին չըգային.-
Քեզ հետ, քո սիրով մարդը թև առած
280
Կարող է թեկուզ երկինքը թռչել,
Ինչպես առանց քեզ, չքնա՜ղ արարած,
Վիճակված է միշտ հուսահատ կորչել,
Բայց ես ընդհատված իմ խոսքն ասեմ թող,
Եվ դու կիմանաս, որ այն աչքերի
Հրապուրանքը հոգի կախարդող
Հանգչում է ծովում արտասուքների։