Կրճըտացնելով մահ էր որոճում,
Հանկարծ բաց արավ արնոտ աչքերը
Գյուղից հեռացած, անտառի միջում։
Այն օրից սկսած թշնամի դարձան
400
Երկու ընկերներն այս դեպքի համար,
Բարեկամներըն շատ չարչարվեցան,
Բայց հաշտեցնելու չըգտան հնար։
Կամակոր Մոսին այլևս ինչ խելք էր,
Որ դեռ աչքը բաց, վրեժը սրտում,
Իրան հարազատ քրոջը տեսներ
Անհաշտ թշնամու-Սարոյի գրկում։
Գուցե գիշերս էլ խանչալը հանած
Քրոջն սպառնում է նա, թե կըսպանի,
Եթե Սարոյի սիրով պահպանած
410
Անունը իրան սրտից չըհանի։
Ո՞վ գիտե, գուցե հենց այս գիշեր էլ
Թշնամիները անհաշտ ու համառ
Մեկմեկու հոտից ոչխար են քշել,
Միմյանցից վրեժ առնելու համար։
Կարող է նաև պատահել հաճախ,
Որ մեկի դեզը-արդյունքը հնձի,
Գիշերվա Ժամին հանկարծ կրակված,
Երկնահաս բոցով աստղերը խանձի։
Արդեն վառված է սերը կուսական
420
Եվ տոչորում է մատաղ սրտերը,
էլ չի կարելի սառն ատելության
Շնչով հանգցնել նորա բոցերը։
Իսկ եթե մահը հասնի վաղաժամ,
Նա դարձյալ կապրի պոետի մտքում,
Երկար օրեր վառ ու անթարշամ