Անդուլ սգում էր նաև գիշերը։
Սգվոր գետը-
Ծեր Դեբեդը,
Սիրտը քրքրած,
Ջուրը փրփրած,
Քարոտ ափին-
650
Լեռ քարափին
Դեռ ծեծում է,
Հեծեծում է։
Արդեն մի քանի օրեր են անցել,
Ձորումն ընկած է դիակը հովվի,
Ընկած է գետնին, անթաղ է մնացել,
Եվ չի ցամաքում աչքը սգվորի։
Իգիթը անթաղ ընկած է ձորում։
էլ չի տեսնելու նա հանգստարան,-
Հայրական գյուղին սարսափ է տիրում,
660
Բոլոր գյուղացիք մերժում են նրան։-
Մի դեղնաթիկունք ճերմակ ձիավոր
Գիշերն երազում հայտնել է մեկին,
Որ զգուշանան աստծո ցասումից-
Գյուղը չըբերեն այն ավազակին։
Եվ մի քանի ընկեր տղերք
Դեբեդի ճոխ ափերին
Փոս փորեցին ու սրտաբեկ
Ամփոփեցին հովվի դին։
Ծաղիկները այս հանդիսին
670
Բուրմունք տվին դյուրեկան,
Ձորագետն էլ ահեղաձայն
Երգեց վսեմ շարական.
Եվ տղերքը տխուր ու լուռ