Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/276

Այս էջը հաստատված է

Թոշնում է դեմքիդ արտոսրից այրված

վարդը նորաբաց։

Տխուր աչքերդ, որ մեզ չեն նայում,
Արդյոք ո՞ր երկրում ինչ են փայփայում-
Վաղեմի ցնո՞րք... կարոտած պատկե՞ր...

թե ուրիշ-նոր սեր...

Ի՞նչ ես մտածում այդպես ուշաբարձ
710 Եվ զարհուրելի ծիծաղում հանկարծ…
Ինչո՞ւ ես լալիս… Այդ ո՞ւր ես գնում...

ի՞նչ ես որոնում...


XXXVIII



Անլռելի վըշվշում է
Պղտոր ջուրը Դեբեդի,
Նրա ափին կանաչում է
Անշուք շիրիմն իգիթի։
Եվ այն բոլոր ծաղկունքն աճած
Նորա ըղձերն են թաղած,
Յուր նորահաս յարի աչաց
720 Արտասուքով ողողած։
Եվ հոսում են գիշեր֊ցերեկ
Արցունքները հեգ յարի,
Բայց անտարբեր տղան երբեք
Չի երևում...մխիթարի։
Վշվշում է գետը-վո՜ւշ, վո՜ւշ
Եվ հորձանք է տալիս հորդ,
Եվ կանչում է «արի՜ Անուշ,
Արի տանեմ յարիդ մոտ»։