Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/277

Այս էջը հաստատված է

Հեղինակի ծանոթագրությունները (ԲՄ II)



1 Ամպշող-արևի կամ լուսնի աղոտ լուսավորությունը ամպի տակից:
242 Դագանակ-մահակ, հովվական ցուպ։
292 Կռո-լեռնականները կռո կոչում են դաշտաբնակներին, լոռեցիք մասնավորապես շիրակացիներին. այս բառով «անարի, վախկոտ» են հասկանում։
326 Կոխ-գոտեմարտ։
333 Փահլևան-ըմբիշ։
337 Փարդա-վարագույր. Լոռու գյուղերում, երբ որ հարսանիքը լինում է մի գլխատան (մեծ սենյակի) մեջ, կանայքը տղամարդկանցից բաժանվում են մի վարագույրով, որի ետևը նստում է և նորահարսը։
361 Ուջա քաշելը-ախոյանին հաղթելու հնարքներից մեկն է, որ կատարվում է ոտի ճարպիկ շարժումով (ուջա-ազդր)։
366 Թախտ-այստեղ գործ է ածվում գահի մտքով, որովհետև նրա վերա նստում է թագավորը (նորափեսան)։
373 Նամարդ-տմարդի, նախատական բառերից ամենախիստն է լեռնականների մեջ։
458 Պռունկ-շուրթ, ծայր։
470 Չիբուխ-ծխաքարշ։
474 Հողեր-գյուղերում առհասարակ կոչվում են վարելահողերը, արտատեղերը։