Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/278

Այս էջը հաստատված է

Ա ինքնագիր

ԱՆՈՒՇ



Նախերգանք



[Ո՜վ, որ ներշընչված լեռների երգչին
Հայտնըվում ես միշտ հոգով կարեկից,
Խոսում ես-խոսում սրըտի ականջին,
Ցավեր ես հարցնում նըրա աշխարհից.

Որ բերում ես ողջ աչքի հանդիման,
Սիրտը մորմոքում, վիշտը բորբոքում,
Քե՜զ, [կարեկցության] ոգիդ աննըման,
Քեզ համար եմ ես իմ երգը երգում-

Որ արար աշխարհ գիտես հայրենիք
10 Ու չես ճանաչում ոչ օտար, ոչ խորթ,
Ուղարկիր հոգուս քո լույսն երջանիկ,
Տըխուր երգերիս եղիր առաջնորդ]:

I


[Դեհ արի թռչենք տենչով հըրաթև,
Ինչպես թըռչում Է կարոտած սերը,

_________

5 Որ բերում ես ողջ աչքերի հառաջ,
7 Ո՜վ կարեկցության ոգիդ աննըման,
9-11 Ով որ ողջ աշխարհ գիտես հայրենիք
Եվ չես ճանաչում ոչ օտար, ոչ խորթ,
Ուղարկիր հոգուս քո լույսդ անաղոտ,
19 Դեհ թըռիր ինձ հետ տենչով հըրաթև,