Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/279

Այս էջը հաստատված է

Մինչև կըտեսնես քեզանից ներքև
Խոր-խոր ձորերի [անդունդքը մըթին]։
Եվ քո ոտքերը թող գեթ միանգամ
Շոշափեն բարձունքն այն վեհ սարերի.
Աչքըդ բաց արա-քնքուշ բարեկամ-
20 Ահա հայրենիքն իմ [լուռ] ցավերի]

II


[Ողջո՜ւյն, վեհափառ լեռներ երկնահուպ,
Ո՜վ հըրաշալիք հըզոր արարչի,
Եվ ահա հոգիս, ինչպես մի ասուպ,
Թըռած գալիս Է ձեր գըխին հանգչի։
Այդ գագաթներին, որ հպարտ ու վես
Ցոլում են, փայլում ընդդեմ աստղերին,
Այդ մութ ամպերում, որ [կուտակ-կուտակ]
[Գալիս] են բազմում ձեր ճոխ ուսերին,
Այդ սառն ու հըստակ աղբյուրների մոտ,
30 Որ ժայռի [տակից] հորդառատ բըխում,
Դալարի միջին կայտառ, ծիծաղկոտ,
Երեխի նըման խնդում են, խաղում,
[Պարզ] ջըրերի դալար ափերին
Որ [երկնի սահանքով] իջնում են փրփրած,
Ուր որ կենսաշունչ հովը լեռնային
Մերթ խաղս Է առնում, մերթ գգվում կամաց.
__________
16 Լոռու խոր-խոր ձորերը <...>
25-26 Այդ գագաթներին, որ ձյունապըսակ
Փայլատակում են ընդդեմ աստղերին,
28 Ծանրանում են ձեր շըքեղ ուսերին,
30-32 Որ սահանքո<տ> ժայռից հորդառատ բըխում,
Ավազի վրա կայտառ, ծիծաղկոտ,
Երեխի նըման կրկչում են, խաղում,
24-40 տողերի դիմաց` «не надо»
33 Պարզ առուների դալար ափերին
36 Մերթ վազվըզում Է, մերթ գգվում կամաց