Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/281

Այս էջը հաստատված է

IV


[Եվ մութ այրերից [մամռոտ] ժայռերի,
60 Թավուտ ծմակի [լըռին] խորքերից
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից...
Եվ նորից ահա ժպտում են սրտիս,
Լցնում են հոգիս դեմքերը ծանոթ...
Պարզիկա գիշեր. թաղիքի վրանից,
Զմայլված սըրնգի սույլով թովչական,
[Նայում եմ, ահա] երկինքն աստղալից
[Կըպչում է հեռու լերանց բարձրության]:
Ուրիշ մի գիշեր-տխո՜ւր ու խավար,
70 Գողի ու գայլի գիշեր ահաբեր...
Եվ անքուն հովվի սաստող, ազդարար
Հուժկու ձայները [ականջումս են դեռ]:
Իսկ առավոտյան աղմուկը բինի
Հաջոց, բառաչոց, խըրխինջ ու գոչյուն...

_______

59 Եվ անձավներից մամռոտ ժայեռի
60 ա Թավուտ անտառի լըռին խորքերից
բ Թավուտ ծըմակի կեսմութ խորքերից
61 ա Մանուկ հասակիս աղաղակների
բ Մանուկ հասակիս աշխույժ ձայների
գ Մանուկ հասակիս զվարթ ձայների
63-64 ա Հնչուն ծիծաղի շեշտերն հարազատ,
Սիրելի աչքեր և դեմքեր ծանոթ
Եվ այնքան սիրով, սրտիս մեջ ու մոտ
բ Եվ սըրտիս ահա ժպտում են նորից

Դեմքեր ծանոթ...

գ Եվ ահա սըրտիս ժըպտում են նորից

Դեմքեր հարազատ...

66 Զմայլված սըրնգի ձայնով թովչական,
68 Ինձ թռցնում է <...>
72 ա Աղաղակները ականջումս են դեռ:
բ Հեյհեյն ականջումս են դեռ: