Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/282

Այս էջը հաստատված է

Այն աղմուկի մեջ զվարթ, վայրենի
Ծանոթ է հոգուս ամեն մի հընչյուն։
Սո՜ւս. ականջ արա-հովիվն Է երգում։
Ա՜խ, ձենիդ մատաղ, այ իգիթ չոբան.
Ապրում Է, ապրո՛ւմ այդ ձայնն իմ հոգում,
80 Այդ ձայնը հուժկու, սարի պահապան։
Եվ լըսել եմ ես, երբ մութ գիշերով
Տարափ վըշշալիս, կայծակ ճայթելիս
Որոտում Էր նա ահեղ շեշտերով
<...> տագնապին մեզ սիրտ Էր տալիս։
[Լըսել եմ] երբ սարերում
Հոսում Էր անհոգ վըտակի նըման.
Լսել [եմ] զվարթ-անհոգ օրերում

Երբոր նա «բերին»,


Զի՜լ, երկար ու ձիգ, [կանչում Էր] ծորում,
90 Բերա էր կանչում իրան գառներին։
Բայց այսօր տխուր է հնչում].

Ես այն սարերումն էի երեխուց
[Ես այն օրհնված սարերն եմ <1 անընթ.>
Քեղն ու ղանձիլը, ուր <1 անընթ.> բուսնում,
Փթթում են փարթամ և մարդահասակ
Կանգնում են դալար, ուր տեսակ-տեսակ

______

75-77 Այն թարմ ժխորում զվարթ, վայրենի
Ախորժ է հոգուս ամեն մի հընչյուն։
Եվ, ահա, լըսիր... հովիվն է երգում։
83 Որոտում էր նա ահեղ ձայներով
85 Լըսել եմ երբ որ սարերի վրա
91 տողից հետո՝
Լսում եմ ահա, դարձյալ նրա

Սարերի լանջում,


Ահա զվարթ, անուշ
Երգում է կանաչ լեռների լանջում,
Բայց ինչո՞ւ այսօր տխուր է հընչում.
98 Կանգնում են շքեղ-ուր տեսակ-տեսակ