Ալվան ծաղիկներ անուշ հոտերով,
Զուգված-զարդարված կանաչ խոտերով,
Սոսում-նազում են խնկահոտ բուրում։
100
Ես այն երկնագահ սարերն եմ սիրում,
Ես այն սարերի ալվան ու քրքում
Անմա<հա>կան ծաղկունքն <եմ> երգում,
Այն ծաղիկներից [ամենից լավը],
Նրանց ամենից անուշն ու քնքույշը -
Աարերի դուստր - [սիրուն] Անուշը,
Եվ նրա Սարոն - խաղի ընկերը,
Նրանց վաղամեռ - ապաբախտ սերը։
Ինչպես սարերի գլխից
Անցնում են ամպերն իրար ետևից
110
Երազի նման տարիներն անցան,
նրանք բոյ առան - նրանք մեծացան,
Մեկի երեսին աղվամազ բուսավ,
Մյուսի լանջը լցվեց ու հասավ,
[Աչքերը թովիչ հրապույր առան
Եվ նրանք] <. . .>
_________
98-100 Փռվում են զուգված կանաչ խոտերով,
Նազով սոսում են, խնկահոտ բուրում
Ես այն օրհնված սարերն եմ սիրում,
102
Վառ ծաղիկներ եմ երգում,
104
Ամենից շքեղն <ու> քնքույշը -
108
տողի դիմաց, աջ լուսանցքում՝
Պատվում են - աննկատելի անցնում
Բամբակ ամպերը ոսկի:
110
ա Աննկատելի տարիներն անցան,
բ Իրար ետևից տարիներն անցան,
111
<1 անընթ.> աննկատ նրանք մեծացան,
112
ա Աղվամազ եկավ մեկի երեսին
բ Տղի երեսին աղվամազ բուսավ,
113
ա Մյուսի աչքերը <1 անընթ.> լցվեցին
բ Մյուսի լանջն արդեն ուռավ
գ Մյուսի լանջը բարձրացավ թովիչ
114
Հրապույր առան աչքերը ուժեղ