Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/289

Այս էջը հաստատված է

Ուր որ Դև Բեդը <...> անդընդում
10 Գոռում է ահեղ ու մութ այրերից.
Նրա հետ կանչում, ճչում են, խնդում
Քաջքերը իրանց <....> խավարից։

Ուր որ Դև-Ալը Դվալա սարում
Թռած փոթորկի թևով ու բուքով
Անզուսպ, մոլեգին շաչում է, սուրում,
Սարերը բռնում բուքով ու սևով,
Ուր որ [շարքերն] ամպոտ սարերի,
Հարբած ու շըփերթ բռնած շուրջպարի,
Հըսկա շուրջպարի բռնած երկրնքում,
20 Հրճվում են ասես ուրախ հարսանքում,
Այն մեծ հարսանքում Ծաղկունքի դըստեր,
Որ փախցրին Լոռու ահեղ հըսկաներ։

է՜յ, ես էլ այստեղ շատ եմ խաղացել
[Իմ] ընկերների հետ միասին-
__________
9-13 Ուր որ Դև-Բեթը Դեբեդի ձորում
Թշշում է ահեղ ու խոլ խավարից,
Նրան ձայնակից կանչում են, գոռում
Քաջքերը հազար այրից ու քարից։
Ուր որ Դև-Ալը Ղվալա վերա
14 ա Գալիս է թափով, մութով ու բուքով
բ Թռած փոթորկի թևով գալիս է
15 ա Անզուսպ մոլեգին թռչում է, սուրում,
բ Անզուսպ մոլեգին խաղում է, սուրում,
9-16 տողերի դիմաց, աջ լուսանցքում՝
Ուր որ իմ սիրած ժայռերը ծերուկ,
Իրար դեմուդեմ կանգնած վիթխարի,
Հեքիաթ են ասում անվերջ ու խորունկ
Սև-սև օրերից խավար դարերի։
17 Ուր որ շարքերն Լոռու սարերի,
18 ա Հարբած շարքերով բռնած շուրջպարի,
բ Հարբած ու անփույթ բռնած շուրջպարի,
21 Այն ճոխ հարսանքում ծաղկունքի դըստեր,
23 է՜յ ես էլ եմ շատ խաղացել-այն<տեղ>